ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2000-03թթ թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ և եղել է հանդիսավար: Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը: 2004-06թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2001թ-ից նկարահանվել է երաժշտական և գովազդային հոլովակներում, ֆիլմերում` «Կյանքի գինը» հեռուստասերիալ (2009թ.), «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմ (2010թ.) և այլն: 2007թ. մասնակցել է էքսկուրսավարի դասընթացների: 2009թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երկու աստղ» հեռուստաշոուի օրագրերը: Նույն թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության գլխավոր մասնագետը: 2010-16թթ «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդումը: 2010թ-ից հիմնել է «AV production» պրոդյուսերական կենտրոնը, որի տնօրենն է: Կազմակերպել է բազմաթիվ համերգային երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ցուցահանդեսներ, որտեղ եղել է նաև հանդիսավար: 2011թ. հեղինակել է «Հայեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել: 2012թ. հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարանը` www.avproduction.am: Նույն թվականից եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեգաինֆո» հաղորդման պրոդյուսերը, 2014թ-ից` նաև հաղորդավարը: 2013թ. եղել է «Luxury Group» ընկերության գործադիր տնօրենը: 2015թ. հեղինակել է «Հայտնի և Անհայտ» մշակութային հաղորդաշարը, որը հեռարձակվել է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Որպես ռեժիսոր ու պրոդյուսեր հանդես է եկել Առնո Բաբաջանյանի, Սոս Սարգսյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մհեր Մկրտչյանի, Գոհար Գասպարյանի, Էլվինա Մակարյանի, Վանուշ Խանամիրյանի և այլ հայտնի արվեստագետների ֆիլմաշարերում: Նույն թվականից դասավանդում է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում: 2016թ-ից որպես դերասան նկարահանվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Կյանքը շարունակվում է» հոգեբանական ֆիլմաշարում: 2016թ. նշանակվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար