Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

Հաղորդավար, ռեժիսոր

Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1984թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1982թ-ից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ: 1984թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ` որպես ռեժիսորի ասիստենտ: 1985թ. տեղափոխվել է հաղորդավարական բաժին և աշխատել մինչ 1997թ.: Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ: 1985-91թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում` Յուրի Երզնկյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում: 1990-95թթ հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ: 1996թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է: Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի: 2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը: 1997-2015թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի, 2010թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը: 2010թ-ից ղեկավարում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը: 2006թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2009թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, որից հետո ընտրվել է ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ: 2015թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: 2016թ-ից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար