Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ԱՐԵՎԻԿ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Հաղորդավար, պրոդյուսեր

Ծնվել է 1984թ. հունվարի 13-ին, Երևանում: Սկզբնական կրթությունն ստացել է Մապուտույում` Մոզամբիկի ԽՍՀՄ դպրոցում, ապա 1992թ-ից շարունակել Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում: 2001-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` ստանալով մագիստրոսի աստիճան: 2002-06թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Օդեոն» և «Հայկական ուիքենդ» հաղորդումները: 2008թ. հեղինակել և վարել է «TV 5» հեռուստաընկերության «Հիթ Մյուզիք» հաղորդումը: 2004-07թթ եղել է «Մենք ենք, մեր մասին» ամսագրի մշակութային բաժնի տնօրենը: 2007-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Եղել է մի քանի հաղորդումների և նախագծերի պրոդյուսեր և հաղորդավար` «Մաչ շոու», «Բարի լույս, հայեր», «Մաչ շոու 2», «Երևան-Կիև տրանզիտ», «Ֆորտ Բոյարդ», «Մենք շատ ենք ու մեզ հայ են ասում»: 2006-13թթ աշխատել է «Օրանժ» ֆիթնեսի և թենիսի ակումբում՝ որպես հասարակության հետ կապերի պատասխանատու և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո խոսնակ: 2009-13թթ եղել է «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը: 2011-13թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Բարև, մենք ենք» առավոտյան ծրագիրը: 2013թ-ից «Մեր մեջ ասած» հաղորդաշարի հաղորդավարն ու պրոդյուսերն է, 2015թ-ից՝ «Առավոտ լուսո» հաղորդման պրոդյուսերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար