ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1961թ. նոյեմբերի 11-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1990թ. ավարտել է տեղի պետական մանկավարժական, 1995թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 2000թ. մասնակցել է «ԶԼՄ և ընտրություններ», «Ժողովրդավարական ժուռնալիստիկա և հասարակության», «Հեռուստատեսություն և ընտրություններ` թոք-շոու և բանավեճ» թեմաներով դասընթացների: 1992-96թթ եղել է Գյումրիի «Շիրակ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը, 1996-98թթ` Երևանի «Նորք» հեռուստաընկերության լրատվական բաժնի փոխտնօրենը, 1997-98թթ` Հայաստանի ազգային հեռուստաըներության «Մամուլի տեսություն» հաղորդման հեղինակը և վարողը, 1998-2004թթ` Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ղեկավարը: 1999-2011թթ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է ժուռնալիստիկա: 2004-09թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես լրատվական բաժնի տնօրեն: 2009թ-ից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակում և վարում է «Երկրի հարցը» հաղորդումը և «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանն է: