Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1980թ. հուլիսի 23-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը, 2001թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում: 2001-04թթ աշխատել է «Հիթ FM» ռադիոկայանում` որպես ծրագրերի հեղինակ և հաղորդավար: 2001-03թթ աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում, վարել է «Բոնուս» ինտելեկտուալ հաղորդումը: 2003թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում և վարել է մի քանի հաղորդումներ` «Առաջին ծրագիր», «Թեժ տասնյակ» «Կռունկ»: 2009-10թթ «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Բարի լույս», «Հայ սուպերսթար», «Դուդուկի նվիրյալները» նախագծերը: 2010-11թթ «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի գիշեր հայեր», «Բարի լույս», «Ճիշտ, թե սուտ» հաղորդումները: 2011թ. վարել է «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթը: 2011թ-ից վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն, որտեղ վարել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Ուլտրամութ» հաղորդումները, նաև «Հայ սուպերսթար» նախագծում եղել է ժյուրիի անդամ: 2003թ. դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004թ.` «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»: Հայ էստրադայի երգիչների երգերի խոսքերի հեղինակ է, որոնք տարբեր տարիների դարձել են լավագույն հիթեր: Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը: Եղել է բազմաթիվ պետական և մասնավոր միջոցառումների հանդիսավար: 2015թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Գուշակիր մեղեդին», «Հայաստան ջան» հաղորդումները: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար