
Գուսան Ջամալի
Աշուղ

Հովհաննես Դավթյան
Թարգմանիչ, լրագրող

Աշխեն Թումանյան
Թարգմանիչ

Հարո Ստեփանյան
Կոմպոզիտոր

Թաթուլ Դիլաքյան
Դերասան

Հրանտ Գրիգորյան
Կոմպոզիտոր

Մարտին Ավետիսյան
Բեմադրիչ

Գրիգոր Աղասյան
Գեղանկարիչ

Վերա Հակոբյան
Հաղորդավար, ասմունքող

Շիրվան Մկրտչյան
Գեղանկարիչ

Դերենիկ Վարդումյան
Թմբկահար, դերասան

Հայկ Մարգարյան
Դերասան
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծնվել է 1981թ. մայիսի 10-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Հաղորդավար, լրագրող Արփի Հարությունյանի ամուսինն է: 1987-92թթ սովորել է Հալեպի ազգային հայկական վարժարանում, իսկ 1993-99թթ` «Կարեն Եփփե» ազգային ճեմարանում: 1999-2004թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում: 2003-07թթ աշխատել է «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում` որպես արևմտահայերեն լուրերի թողարկող խմբագիր, ապա` անգլերեն լուրերի թարգմանիչ, խմբագիր, վերլուծաբան: 2005թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «ԼՍ» երիտասարդական ծրագրում` որպես քաղաքական լրագրող: 2009թ. աշխատել է «Անկախ» շաբաթաթերթում` որպես քաղաքական վերլուծաբան: 2007թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծառայությունում` որպես մեկնաբան, խմբագիր, լրագրող: 2009թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետներում: