Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՊԱՐԻ ԵՎ ՀՈԳՈՒ ԹԱՏՐՈՆ

Համույթ

Ստեղծվել է 1992թ., Երևանում, պարուհի Սոֆի Դևոյանի նախաձեռնությամբ: Ստեղծման օրվանից բեմադրել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համարներ: 1994թ-ից թատրոնը հյուրախաղերով եղել է Մոսկվայում, Օրենբուրգում, Դնեպրոպետրովսկում, Օդեսայում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում, որոնցից են` Գերմանիա, ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Մալթա, Եգիպտոս, Իրան և այլուր: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005թ. նկարահանել է համատեղ տեսահոլովակ: Բացի հյուրախաղերից, մասնակցել է Հայաստանում անցկացվող բարեգործական համերգների և միջոցառումների: 1994թ-ից թատրոնը գործում է Սոֆի Դևոյանի կողմից ստեղծված մշակույթի կենտրոնում, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ, որոնք մասնակցել են բազմաթիվ փառատոների և միջազգային մրցույթների, արժանացել բարձրագույն մրցանակների` Գրան Պրի, առաջին մրցանակ, դափնեկրի կոչում և այլն: