ԷԼՎԻՐԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1944թ. օգոստոսի 17-ին, Երևանում: Պարուսույց, բեմադրիչ Աշոտ Ասատուրյանի կինն է: 1954-63թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում՝ Ա.Բոգանկովայի դասարանում: 1963-92թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մենապարուհի: Հանդես է եկել բալետային հետևյալ ներկայացումներում` Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» (Օդետա-Օդիլիա), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Մոխրոտը» (Մոխրոտ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գայանե), «Սպարտակ» (Ֆրիգիա, Էգինա), «Դիմակահանդես» (Նինա), Է.Հովհաննիսյանի «Անտունի» (Խումար), Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (Շամիրամ), «Անուրջների լիճը» (Անաիս), Ա.Սպենդիարյանի «Երեք արմավենի» (Արմավենի) և այլն: Մասնակցել է բազմաթիվ բեմականացումների: 1993-97թթ աշխատել է Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Պարել է Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Մաշա), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) բալետներում: 1990թ. ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը` բալետմայստեր-փորձավար մասնագիտությամբ: 1997թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1999թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես փորձավար: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում` Կանադա, Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Լեհաստան և Իրան և այլուր: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդկան արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար