ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Համույթ

Ստեղծվել է 1987թ. դեկտեմբերի 17-ին, բալետի արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ: Ստեղծել է բազմաժանր կատարումներ, տարբեր ազգերի ժողովրդական պարերի շարքեր, իսկ հայկական ազգային պարը ներկայացվել է դասական, խորեոգրաֆիկ ոճով, հայկական ժամանակակից պարարվեստում անսամբլի գեղարվեստական ղեկավարի ջանքերով ստեղծելով նոր ուղղություն: Հայկական պարեր են բեմադրվել Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների և մշակումների հիման վրա: Խաղացանկում բացի ազգային հենքի վրա բեմադրված պարերից, ունի նաև Էլթոն Ջոնի և Կառլ Օրֆի ստեղծագործությունների պարային բեմադրություններ: Արձանագրել է բազում արտասահմանյան հյուրախաղեր, մասնակցություն մի շարք կառավարական միջոցառումների` Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ, Հայկական տառերի գյուտի 1600-ամյակ, Մեկ ազգ, մեկ մշակույթ համահայկական փառատոն, Համահայկական խաղեր, հանդիսավոր արարողություններին, ինչպես նաև «Գրիգոր Լուսավորիչ», «Հիսուս Քրիստոս` սուպեր աստղ», «Լիլիթ» ռոք օպերաների, «Ավե Մարիա» երաժշտական ներկայացման բեմադրություններին: Մասնակցել է արտասահմանյան տարբեր երկրներում անցկացվող Հայաստանի օրերին, փառատոներին: Ունի 40 պարող-պարուհիներ, Երևանի պետական պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներից: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ կոչման: Համույթի գեղարվեստական ղեկավարն է բալետի արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար