
Հովսեփ Վարդանյան
Գրող, պատմաբան

Փառնակես
Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան
Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան
Դերասան

Այծեմնիկ Զարդարյան
Քանդակագործ

Աղասի Բադալյան
Դերասան

Արթուր Փինաջյան
Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան
Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան
Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան
Ճարտարապետ

Վերա Ասլանյան
Թարգմանիչ

Կարո Մկրտչյան
Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան
Բանաստեղծ, արձակագիր

Գագիկ Ռոստոմյան
Դերասան

Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր

Առնո Խայաջանյան
Կինոռեժիսոր
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվել է 1987թ. դեկտեմբերի 17-ին, բալետի արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ: Ստեղծել է բազմաժանր կատարումներ, տարբեր ազգերի ժողովրդական պարերի շարքեր, իսկ հայկական ազգային պարը ներկայացվել է դասական, խորեոգրաֆիկ ոճով, հայկական ժամանակակից պարարվեստում անսամբլի գեղարվեստական ղեկավարի ջանքերով ստեղծելով նոր ուղղություն: Հայկական պարեր են բեմադրվել Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Խչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների և մշակումների հիման վրա: Խաղացանկում բացի ազգային հենքի վրա բեմադրված պարերից, ունի նաև Էլթոն Ջոնի և Կառլ Օրֆի ստեղծագործությունների պարային բեմադրություններ: Արձանագրել է բազում արտասահմանյան հյուրախաղեր, մասնակցություն մի շարք կառավարական միջոցառումների` Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ, Հայկական տառերի գյուտի 1600-ամյակ, Մեկ ազգ, մեկ մշակույթ համահայկական փառատոն, Համահայկական խաղեր, հանդիսավոր արարողություններին, ինչպես նաև «Գրիգոր Լուսավորիչ», «Հիսուս Քրիստոս` սուպեր աստղ», «Լիլիթ» ռոք օպերաների, «Ավե Մարիա» երաժշտական ներկայացման բեմադրություններին: Մասնակցել է արտասահմանյան տարբեր երկրներում անցկացվող Հայաստանի օրերին, փառատոներին: Ունի 40 պարող-պարուհիներ, Երևանի պետական պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներից: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ կոչման: Համույթի գեղարվեստական ղեկավարն է բալետի արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանը: