Ամիրդովլաթ Ամասիացի

Բժիշկ, բառարանագիր, մատենագիր

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

Կարապետ Բասմաջյան

Բժիշկ, պատմաբան, բառարանագիր

Հարություն Դաղբաշյան

Բառարանագիր, պատմաբան

Բենիամին Նուրիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Մուշեղ Իշխան

Արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ

Հովհաննես Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալին Գոյան

Երգչուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1963թ. ապրիլի 7-ին, Երևանում: 1979-84թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1991թ. ավարտել է Մոսկվայի կինոբեմադրիչների ու սցենարիստների բարձրագույն կուրսերը: 1992-94թթ արցախյան պատերազմի տարիներին աշխատել է Արցախում` որպես «Ա1» և «Վեստի» ընկերությունների հեռուստալրագրող: 1994-96թթ աշխատել է ԱՄՆ-ի հայկական համագումարում` որպես քաղաքական վերլուծաբան: 1996-97թթ եղել է Միացյան ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի հասարակական տեղեկատվության բաժնի փոխտնօրենը: 1997-2005թթ գլխավորել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիան, մինչև դրա լուծարումը: Հեղինակել է 3 խաղարկային ու 17 վավերագրական ֆիլմ` «Դասը» (1992թ.), «Սևն ու սպիտակը» (1996թ.), «Պյերլեկինո կամ օդից թեթև» (2000թ.), «Լովեմբեր» (2004թ.), «Արմին Վեգներ` ցեղասպանության լուսանկարիչ» (2005թ.), «Երևանի գլխավոր գաղտիքը» (2009թ.), «Սարդարապատ. դեժավյու» (2008թ.), «Քրիստոսի կենդանագիր պատկերը» (2009թ.), «Տիգրանակերտ» (2010թ.), «Դեպի Արարատ» (2010թ.): Մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոների Ռուսաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Բելառուսում, Ուկրաինայում, արժանացել մրցանակների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար