Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ռեժիսոր, պրոդյուսեր

19 հուլիս, 1975 - 11 ապրիլ, 2016

Ծնվել է Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Մ.Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1991թ-ից ընդգրկվել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ՈւՀԱ «ԵրՄԻ» թիմի կազմում: 1992թ. և 1994թ. Մոսկվայում դարձել է ՈւՀԱ չեմպիոն: 1992-93թթ սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի տնտեսագիտական բաժնում, 1996թ.` մոսկովյան իրավաբանական համալսարանում` որպես իրավաբան: 1994-98թթ եղել է Հայաստանի ՈւՀԱ լիգայի գլխավոր խմբագիրը: Նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում: 2001-04թթ սովորել է Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Escuela De Cine» կինոդպրոցում` որպես կինոռեժիսոր: Աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում, հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: 2004-05թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, 2007-11թթ` «TV 5» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և փոխտնօրենը: Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի և երգիչ Նարեկ Բավեյանի պրոդյուսերը: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Ա.Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակի: Մահացել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար