Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1953թ. դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Հայրը հայ է, մայրը` գերմանուհի: Ուսանել է Փարիզի «Էքս-ան-Պրովանս» համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1979թ-ից զբաղվել է ռեժիսուրայով: Նկարահանել է «Վերջին ամառը» (1980թ., Ֆրանկ Լը Վիտայի հետ համատեղ), «Կարմիր կեսօր» (1983թ.), «Կի լո սա» (1985թ.), «Աստված նողկում է անտարբերներից» (1989թ.), «Փողը երջանկություն է բերում» (1993թ.), «Հանուն կյանքի, հանուն մահվան» (1995թ.), «Մարիուսն ու Ժանեթը» (1996թ.), «Սրտի տեղում» (1998թ.), «Գրոհ» (2000թ.), «Քաղաքը հանգիստ է» (2000թ.), «Մարի-Ժոն և նրա երկու սերը» (2002թ.), «Իմ հայրն ինժեներ է» (2004թ.), «Մարսյան դաշտի անցորդը» (2005թ.), «Լեդի Ջեյն» (2008թ.) և այլ ֆիլմեր: Նրա նկարահանած ֆիլմերում խաղացել են հանրաճանաչ ֆրանսիացի դերասաններ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների, արժանացել բազմաթիվ մրցանակների: Զբաղվել է նաև քաղաքականությամբ: Եղել է Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 2008թ-ից միացել է Ձախակողմյան կուսակցությանը: Նրա «Մարիուսն ու Ժանեթը» ֆիլմը արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին, «Սեզար» բերել գլխավոր դերակատարուհի Արիան Ասկարիդին: «Մարի-Ժոն և նրա երկու սերն» ընդգրկվել է Կաննի, «Մարսյան դաշտի անցորդը»` Բեռլինի փառատոների մրցութային ծրագրում, իսկ վերջին ֆիլմի գլխավոր դերակատար Միշել Բուքեին «Սեզար» մրցանակ է շնորհվել: 2005թ. նկարահանել է «Ուղևորություն դեպի Հայաստանում», 2015թ.`«Խենթ պատմութիւն մը» ֆիլմերը: Վերջինս նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: 2006թ. «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին: 2015թ. Երևանում գլխավորել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին: Բնակվում է Մարսելում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար