Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՔԵՇԻՇՅԱՆ

Ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1970թ. օգոստոսի 15-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցում: 1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1987-90թթ աշխատել է Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, 1990-93թթ` Հեռուստառադիոպետկոմում` որպես ռեժիսոր: 1993-98թթ եղել է ՀՀ պաշտպանության նախարարության հեռուստահաղորդումների բաժնի վարիչը, 1996-2000թթ` «Արտ 13» հեռուստաընկերության, 2000-10թթ` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը: 2011թ. ղեկավարել է «ATV» հեռուստաընկերությունը: 1994թ. նկարահանել է «Բոլոր գետերը հոսում են», 1995թ.` «Մահապարտները» ֆիլմերը, 1996թ.` «էսքիզներ» 10 մասանոց սերիալը, 1998թ.` «Մի տխրիր» կարճամետրաժ երաժշտական ֆիլմը: 1999-2010թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրեր ռեժիսորը` «Ուշ երեկոյան», «Առաջին ծրագիր», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Երգ երգոց»: 2003-09թթ եղել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության, 2006-08թթ` «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը: Եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարքի «Ծանոթ և անծանոթ սեր» նովելի (2009թ.) ռեժիսորը, «Մի վախեցիր» (2007թ.), «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Երեք ընկեր» (18 մաս, 2009թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.), «Thank you, հայրիկ» (2014թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.) գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորն ու պրոդյուսերը: Նկարահանել է ավելի քան 100 երաժշտական տեսահոլովակ: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների` «Armenian music awards» (1999թ., 2007թ.), Մոկովյան միջազգային փառատոն (2003թ.), «AMWA» (2005թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխություն (2005թ., 2007թ.): 2010թ-ից եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը, 2012թ-ից` «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ու տնօրենը: 2015թ-ից «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրենն է: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2018թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: