Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆ

Ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1978թ. օգոստոսի 24-ին, Երևանում: Հաղորդավար Արտավազդ Եղոյանի որդին է: 1995թ. ավարտել Երևանի Ա.Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը: 1993թ. մասնակցել է Երևանի Կինոյի տանը կայացած ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես-մրցույթին` ներկայացնելով «Հայաստանի կենդանական աշխարհը» թեման և արժանացել 3-րդ մրցանակին ու բրոնզե մեդալի: 1994թ. ընդունվել է «Արայի դանս շոու» պարային խումբ: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժսորական բաժնում: 1995թ. հիմնադրել է «Խաչ…Օ» երգիծաերաժշտական ընկերությունը, որն էլ իր մեջ ներառում էր մշակութային խմբակներ: 1996թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «3-րդ ալիք» խմբագրությունում` որպես ռեժիսորի ասիստենտ: 1998թ. հիմնադրել և ղեկավարում է «Գախեքս» երիատասարդական, հասարակական կազմակերպությունը: 1999թ. հինել և կազմակերպել է «Դարավերջյան աստղեր» խորագրով երաժշտական մրցանակաբաշխությունը: 1999-2000թթ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեղինակել է «Աստղաձուլարան» ռեալիթի շոուն: 2000թ-ից աշխատել է «Տորնադո» դիսկո ակումբում` որպես գեղարվեստական ղեկավար և իրականացրել մի շարք լայնածավալ միջոցառումներ: 2004թ. աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում` որպես կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի վարչության գլխավոր մասնագետ: 2005թ. ստեղծել է «ՋԻ փրոդաքշն» ընկերությունը, որը զբաղվել է վիդեո արտադրությամբ, քիչ ավելի ուշ այն վերանվանվել է «Եղոյան»: 2005թ-ից որպես ռեժիսոր նկարահանել է վավերագրական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ: 2015թ. իրականացրել է «100 դուռ» նախագիծը, որը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար