ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1964թ. մարտի 8-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը: Առաջին սիրողական ֆիլմը նկարահանել է 16 տարեկան հասակում: 1986-87թթ աշխատել է «Հայհամերգ» միավորումում, 1988թ-ից` «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում` որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետև` ռեժիսոր: 1992թ. խաղացել է Ս.Փարաջանովի «Վերջին աշունը» դոկումենտալ ֆիլմում: Եղել է «Արմենիա ֆիլմ» ստուդիայի տնօրենը: Նրա ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Մոնրեալի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի և այլ կինոփառատոներում: Նկարահանել է «Խաղեր» (1990թ.), «Հոսք» (1997թ.), «Սուրբ ծեսերի երկիր» (2001թ.), «Մարիամ» (2005թ.) ժապավենները: 2009թ. նկարահանել է «Արարատից Սիոն» դոկումենտալ ֆիլմը, որը 2010թ. Մեծ Բրիտանիայի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն եվրոպական դոկումենտալ ֆիլմ» մրցանակին: Ֆիլմը ռեժիսորին արժանացրել է Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: «Public Hepta Armenia» ընկերության կրեատիվ տնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար