
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐՈՒԽԱՆ

19 սեպտեմբեր, 1898 - 1 հունվար, 1977
Ծնվել է Բաթումիում: Սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան վարժարանում, 1922-24թթ` Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 1920-23թթ աշխատակցել է Կոստանդնուպոլսի «Գավրոշ» ամսագրին: 1924թ-ից բնակվել է Կահիրեում: Դասավանդել է Գալուստյան վարժարանում, հրատարակել «Հայկական սինեմա» (1925-26թթ, վերջին 10 համարը խմբագրել է Երվանդ Օտյանը), «Քարավան» (1939-42թթ) ամսագրերը: 1941թ. հիմնել է «Հայ մշակույթի բարեկամների մարմին» միությունը: Հեղինակ է «Այս պատերազմը», «Մենք մեր ակնոցով» և այլ երգիծանկարների ժողովածուների: Պատկերազարդել է Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» և Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկերը, որոնք գրքի գրաֆիկայի լավագույն նմուշներից են: Նկարչի 40 հազարից ավելի գործեր տպագրվել են տարբեր երկրների մամուլում: Նրա հետևորդներից են արաբ գրաֆիկ-նկարիչներ Ռախտը, Աբդել Սահիմը և ուրիշներ: Արժանացել է միջազգային մրցանակների: 1960թ. պարգևատրվել է ամերիկյան երգիծանկարիչների հանձնաժողովի «Երգիծանկարներ խաղաղության համար» շքանշանով: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում (1927թ., 1998թ.` հետմահու), Երևանում (1968թ.), Մոնրեալում (1973թ.), Ալեքսանդրիայում (2009թ., հետմահու) և այլուր: Գրել է «Մենք հայերեն չենք գիտեր» (1963թ., բեմադրել է հայկական հեռուստաթատրոնը) կատակերգությունը, հոդվածներ ծաղրանկարչության, ինչպես և գաղութահայ կյանքի մասին: Նկարչի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Կահիրեում: