Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1938թ. փետրվարի 22-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1963-68թթ սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964թ.), «Մարդկանց երկիրը» (1966թ.), «Սկիզբը» (1967թ.) վավերագրական ֆիլմերը: 1969թ. նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից և արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի: Ռեժիսորի գործերից են` «Տարվա եղանակները» (1975թ.), «Մեր դարը» (1982թ., ՀՀ Պետական մրցանակ), «Վերջ» (1992թ.), «Կյանք» (1993թ.), «Աշնանային հովվերգություն» (1971թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985թ.) և այլ ֆիլմեր: Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: 1969թ. նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում` Ռևազի դերում: 1974թ. գրել է «Տարածական մոնտաժ» աշխատությունը, որտեղ շարադրել է մոնտաժի իր տեսությունը: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2000թ.` Փարիզի, 2006թ. Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոների ժամանակ արժանացել է մրցանակների: 1979թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչումներին, 2018թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար