Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1946թ. սեպտեմբերի 18-ին, Բեյրութում: Օպերային երգիչ Տիգրան Լևոնյանի եղբայրն է: Եղել է դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանի ամուսինը: Այժմ դերասանուհի Գոհար Իգիթյանի ամուսինն է: Մեկ տարեկանը չբոլորած` ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1965-70թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1968թ. ընդունվել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան: 1972թ. բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ.Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»: 1985թ. Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Ա.Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը: 1986թ-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է: 1988թ. Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին: 2002թ. հրավիրվել է Բրիստոլի «Ռիվերսայդ» թատրոն` բեմադրելու Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսը: Ստեղծագործական գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան 50 պիես: Մեկ տասնյակի հասնող պիեսներ է բեմադրել Կանադայում և ԱՄՆ-ում` հայ համայնքի համար: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Էդուարդ), Վ.Շեքսպիրի «Հենրի վեցերորդ» (Հենրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո) և այլն: Նկարահանվել է «Ուղևորն առանց ծանրոցի» (1972թ.),  «Փոքրիկ ողբերգությունները» (1985թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Մոռանալ Հերոստրատին» (2002թ.) ֆիլմերում: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2012թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: 2016թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար