Աթանաս Մերասյան

Մատենագիր

Ազնիվ Մնակյան

Դերասանուհի

Արամ Հայկազ

Արձակագիր

Կարապետ Մինասյան

Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան

Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան

Կոմպոզիտոր, գործարար

Մելս Սանթոյան

Գրականագետ

Անայիս Ներսեսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան

Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՄԱՆԱՐՅԱՆ

Կինոռեժիսոր

15 դեկտեմբեր, 1929 - 16 փետրվար, 2016

Ծնվել է Իրանի Արաք քաղաքում: Եղել է դերասան Երվանդ Մանարյանի եղբայրը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1954թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1962թ.` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1962թ-ից, որպես ռեժիսոր, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է նաև վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Նկարահանած ֆիլմերից առավել հայտնի են` «Տժվժիկ» (1961թ.), «Բյուրականի աստղադիտարանը» (1965թ.), «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1970թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Արկածներ անտառում» (1977թ.), «Եվս հինգ օր» (1978թ.), «Պատմություն հայելու մասին» (1982թ.), «Հող և ոսկի» (1984թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Արցախ» (1988թ.), «Վերականգնում» (1989թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Տգետը» (1995թ.) և այլն: Գրել է նաև ֆիլմերի սցենարներ: 2010թ. էկրան է բարձրացել նրա նկարահանած «Սասնա ծռեր» մուլտֆիլմը, որի աշխատանքները սկսել էր դեռևս 2002թ-ից: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երևանում: