Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ԱՆՏՈՆ ԱՂԱՅԱՆՑ

Բեմադրիչ

3 հոկտեմբեր, 1940 - 26 օգոստոս, 2017

Ծնվել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): Եղել է հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինը: 1958-63թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1972-75թթ կրթությունը շարունակել է Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում: 1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` Զ.Սկառնաչչիի և Ռ.Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Ա.Քալանթարյանի «Մովսես ապերը», Ս.Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլն: Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր): 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար