Խաչատուր Լազարյան

Պետական, մշակութային գործիչ

Բարսեղ Սարգիսյան

Բանասեր, հայագետ, ձեռագրագետ

Նորայր Կարգանյան

Քանդակագործ

Աշոտ Գրիգորյան

Ճարտարապետ

Աշոտ Բաբայան

Կոմպոզիտոր

Ներսես Աթաբեկյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշոտ Հարությունյան

Քանդակագործ

Վարդան Օնանյան

Հաղորդավար, լրագրող

Նիկոլայ Մադոյան

Ջութակահար

Արտաշես Սարգսյան

Հաղորդավար

Նիկոլ Փաշինյան

Պետական գործիչ, լրագրող

 

 

 

 

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ

Կինոռեժիսոր, բեմադրիչ

27 փետրվար, 1937 - 28 փետրվար, 2018

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի եղբայրը: 1960թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, 1971թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետները: 1960-66թթ եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971թ-ից` «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1995-99թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 2003-15թթ` Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1980-2001թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ-ից` պրոֆեսոր), 2001թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ Պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ Պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլն: Թատրոնում բեմադրել է Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ: 2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2012թ.՝ «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար