ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1977թ. հուլիսի 23-ին, Երևանում: Դերասան Հրանտ Թոխատյանի կինն է: Մինչ 1992թ. սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994թ. ավարտել է թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը: Զուգահեռ հաճախել է թիվ 172 դպրոցին կից մարիոնետների թատրոն, որտեղ առաջին անգամ բեմ է բարձրացել և խաղացել «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում: 1995թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: Ուսմանը զուգահեռ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը: 1993թ. Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ: 1993-99թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, որտեղ խաղացել է «Ուղիղ հարյուր համբույր», «Մկան թակարդ, կամ խաղում ենք Համլետ», «Անբան Հուռի», «Դեղատուն Անի», «Պիկնիկ» և այլ ներկայացումներում: 1999թ-ից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում: 2000-04թթ աշխատել է «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում: «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ: 1999-2003թթ եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը: Խաղացել է «Մեր բակը 3», «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Պապիկ 007» ֆիլմերում, «Ի զեն», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի շոու ծրագիր», «Արմագեդոն», «Կառավարական համերգ», «Փնտրվում է տղամարդ», «Դոն Ժուան ավիա» և այլ ներկայացումներում: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախագծերի` «Երկու աստղ», «Երբ պարում են աստղերը» և այլն, հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում: 2008թ. «Armenian comedy award» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հումորային դերասանուհի», 2011թ.` «Լավագույն ոճային դերասանուհի» մրցանակներին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար