
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծնվել է 1965թ. մարտի 31-ին, Երևանում: Եղել է դերասան Հրանտ Թոխատյանի կինը: 1981թ. ավարտել է Երևանի Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցը: 1981-85թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Զուգահեռ սովորել է նաև Երևանի Կամերային թատրոնի ստուդիայի դպրոցում: 1987թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Հայկ», «Կաբարե», «Հասարակ համերգ», «Նազար» և այլ ներկայացումներում: 1995-98թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես երգչուհի և հանդիսավար: 1996թ. մասնակցել է «Խաթաբալադա» ներկայացման բեմադրության աշխատանքներին և «Մեր բակը 2» ֆիլմի նկարահանումներին: Մասնակցել է «Մեր այբբենարանը» նախագծի 9 մասերի ստեղծմանը, «Արմենիա» հեռուստաընկերության «Աստղային պատերազմներ» և բազմամաս «Սիտկոմ» նախագծերին: Խաղացել է «Հայ TV» հեռուստաընկերության «10 պակաս» և «Դանիելյան + Դանիելյան» նախագծերում: Մասնակցել է նաև «Իմ մեղքը» («Մեա Կուլպա») ներկայացմանը: 2012թ. խաղացել է «Ջին ջան» ներկայացման և «Շանթ» հեռուստաընկերության «Տիկին Ջեմիկ» հեռուստաֆիլմի մեջ: 2013թ-ից Հայաստանի Հանրային հետուստաընկերությամբ վարել է «Մեր մեջ ասած» նախագիծը: