Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Դերասանուհի, բեմադրիչ

Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում: Դերասանուհի Էլիզա Գյուլեսերյանի դուստրն է, նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինը: 1974թ. ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1978թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը: 1991թ-ից բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2008թ-ից` պրոֆեսոր): Ունեցել է բազմաթիվ դերակատարումներ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում: Տարբեր դերերով հանդես է եկել բազմաթիվ թատրոններում` Երևանի երիտասարդական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, «Մետրո», Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և այլն: Խաղացած ներկայացումներից են` Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Սմերալդինա), Ռ.Թոմաի «Ութ սիրագորով կանայք» (Օգյուստինա), Ռ.Լոտարի «Արքա Առլեքին» (Գիզա), Վ.Մայակովսկու «Փայտոջիլ» (Ռոզալիա Պավլովնա), «Բաղնիք» (Մեզալյապսովա), Ա.Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը» (Գերտրուդ), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Պոլլի Պիչեմ), Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Սոնյա), Ա.Զուրաբովի «Երկու քույր» (Լիկա), Ա.Գելմանի «Նստարան» (Վերա), Ժ.Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը» (Արմինե), Գ.Սարգսյանի «Հորովել» (Անահիտ), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Մարինա), Ս.Մարշակի «12 ամիս» (Արքայադուստր), Մ.Շատրովի «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա» (Հաղորդավար), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» (Նիննուչա), «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» (Լիզա), «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ» (Մերի), Ա.Նիկոլայի «Սեր մինչ ի մահ» (Էվա), Ժ.Սարտրի «Դռնփակ» (Էսթեր), Կ.Չապեկի «Մայրը» (Մայր) և այլն: 1997-2001թթ հեղինակել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Էլ դու սուս», «Ինչ կա չկա» ծրագրերը, 2002-03թթ` «Արմենակոբ» հեռուստաընկերությամբ` «Լալա ընդ Հարութ» հաղորդումը, 2004-07թթ` «Հ2» հեռուստաալիքով` «Շարունակէլի» բազմասերիալ ֆիլմաշարը: 2000թ-ից բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ` Հ.Թումանյանի «Հեքիաթները», «Շղթայված Պրոմեթևսը», «Ամբողջ կյանքում գնում ենք մի խուրձ խոտի ետևից» երաժշտական ֆարս, Հ.Պարոնյանի «Զվարճալի մանրապատումներ», Կ.Չապեկի «Մայրը» և այլն: 2004թ. «Արմմոնո» թատերական փառատոնում Մարկեսի «Սիրային նախատինք` բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացման համար արժանացել է մրցանակի` «Կերպարի ստեղծման արտիստիզմի» համար: Նույն ներկայացումը խաղալով ռուսերեն լեզվով` Կիևի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Կանացի լավագույն դերակատարում», «Բեմական հմայք» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանականերին: Այդ ներկայացումով հանդես է եկել ԱՄՆ-ում: Խաղացել է նաև ռուս հանդիսատեսի առջև` Մոսկվայում, Արմեն Ջիգարխանյանի թատրոնում: Եղել է «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի, «Էդքան էլ ճիշտ», «Վարպետն ու Մարգարիտան», «Թաքնված տաղանդը», «Ֆուտբոլը», «Նվերը» ներկայացումների սցենարիստն ու ռեժիսորը: Եղել է նաև միջազգային և հանրապետական մրցույթների ասմունքի դափնեկիր, 140 մանրապատումների սցենարիստ և դերակատար: Համահեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» բեմական խոսքի առաջին հայերեն լեզվով դասագիրքը: Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Մեր բակը 1» (1996թ.), «Մեր բակը 3» (2005թ.) և այլ ֆիլմերում: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար