Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԱՆՆԱ ՊԱՆԻ

Դերասանուհի

Աննա Փանոսյան

Ծնվել է 1984թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցը: 2002-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2007-09թթ աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում, որտեղ խաղացել է «Շատ love story» և «Կաբառե» ներկայացումներում: 2008-09թթ աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ես և դու» ծրագրի լրագրող: Նկարահանվել է հեռուստասերիալներում, տեսահոլովակներում, հաղորդումներում: Խաղացել է «Որբերը 2», «Պահանջվում է գումար», «Եզրագծից այն կողմ», «Ներիր ինձ», «Սպիտակ գայլերի որս» և այլ  հեռուստանախագծերում: 2011թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես դերասանուհի: 2012թ. նկարահանվել է իրանական գեղարվեստական ֆիլմում: Նույն թվականից հանդես է գալիս նաև որպես դիջեյ: 2014թ. աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Կադրից դուրս» հաղորդումը: 2015թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ խաղացել է «Քաջ Նազարի թոռները» ներկայացման մեջ և նկարահանվել «USArmenia» հեռուստաընկերության «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար