Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Դավիթ Գրիգորյան

Կիթառահար

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

 

 

 

 

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐՅԱՆ

Արձակագիր, գրաքննադատ

21 դեկտեմբեր, 1851 - 12 փետրվար, 1908

Ծնվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Օրթագյուղի Թարգմանչաց վարժարանում, որն 1987թ. ավարտել է և ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: 1870թ. վերադարձել է Կ.Պոլիս, պաշտոնավարել պատրիարքարանում որպես քարտուղար: Մի խումբ ընկերների հետ 1876թ. հիմնել է «Արարատյան ընկերություն հայոցը», որի նպատակներ էր Հայաստանի քաղաքներում դպրոցներ բաց անելը: 1878թ-ից մինչև մահը թղթակցել է «Մշակին», որում հրապարակել է մոտ հազար հոդված: 1884թ. հունվարի 2-ին համախոհների հետ հիմնել է «Արևելք» (Կ.Պոլիս) թերթը: 1884-90թթ, փոքրիկ ընդմիջումներով, խմբագրել է «Մասիս» պարբերականը: 1891-95թթ, խմբագրելով «Հայրենիք» թերթը, իր շուրջն է համախմբել ժամանակի բոլոր ականավոր գրողներին (Գրիգոր Զոհրապ, Տիգրան Կամսարական, Լևոն Բաշալյան և այլն): Խուսափելով թուրքական կառավարության հետապնդումներից` 1896թ. մեկնել է արտասահման: 1897-1901թթ Լոնդոնում խմբագրել է «Մարտ», իսկ 1898-1901թթ Լ.Բաշալյանի հետ` «Նոր կյանք» պարբերականը: 1902թ. Վենետիկում հրատարակել է «Հայ հանդեսը», որի էջերում է լույս տեսել նրա լավագույն գործերից «Կարմիր ժամուցը»: Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր: Գրել է մի շարք նովելներ և վիպակներ` «Երազի մը գինը» (1884թ.), «Դատապարտյալը» (1885թ.), «Ապուշը» (1886թ.), «Ոսկե ապարանջանը» (1906թ.), «Մինչև ե՞րբ» (1907թ.), «Կարմիր ժամուց» (1909թ.), որոնց մեջ արծարծել է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտել աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ: Եղել է արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից, բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է գործադրել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար: 1905թ. հաստատվել է Կահիրեում, ուր հիմնել և հրատարակել է «Շիրակ» գրական ամսագիրը: Զուգահեռ աշխատել է տեղի «Լուսաբեր» օրաթերթում: Հանդես է եկել նաև Հայկակ, Հրազդան, Սկեպտիկ, Հրպետ և այլ գրական կեղծանուններով: 1895-1901թթ անդամակցել է Հնչակյան կուսակցությանը: Մահացել է Կահիրեում, անծանոթ հայ ահաբեկչի արձակած գնդակից:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար