Եղիա Թովմաճան

Բանաստեղծ, հայագետ, թարգմանիչ

Գուրգեն Գեն

Դերասան

Սոկրատ Կարա-Դեմուր

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Սիրավյան

Գեղանկարիչ

Ելենա Ալեքսանյան

Գրականագետ, թարգմանիչ

Գաստելլո Գասպարյան

Բեմանկարիչ, գրաֆիկ

Աշոտ Մարտիրոսյան

Գեղանկարիչ

Աիդա Սարգսյան

Երգչուհի

Հայկ Մարության

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան, ռեժիսոր

Ծնվել է 1977թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: Բեմադրիչ Լուսինե Երնջակյանի ամուսինն է: 1994թ. ավարտել է Գյումրու Լ.Շանթի անվան թիվ 7 միջկակարգ դպրոցը: 1994-98թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել լարային գործիքների բաժնում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: 1984թ-ից որպես դերասան հանդես է եկել տարբեր ներկայացումներում և ֆիլմերում: Կերտել է ավելի քան 40 դեր: 1984-94թթ աշխատել է Գյումրիի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Նկարահանվել է Է.Քյոսայանի «Համբառնալ» (Մոսֆիլմ), Ա.Մանարյանի «Լուսավորչի կանթեղը», «Ընկեր Փանջունի» (Հայֆիլմ), Ա.Երնջակյանի «Արմենիկում ուպսա», Ա.Ղազարյանի «Տաքսի, էլի լավա՝ Երևանյան ճանճերը», Հ.Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը», Ա.Գևորգյանի «Դիպուկահարը» («ՍՏՍ» հեռուստաընկերություն) և այլ գեղարվեստական ֆիլմերում: 1995թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում: Հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար՝ «Երկաթ», «Յան TV»: 2001թ. քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա մասսայական ներկայացումը: 2011թ. նկարահանել է Ա.Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք օպերան, որտեղ նաև խաղացել է: 2012թ. հանդիսացել է Ա.Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը: 2009թ-ից «Երկաթ» մշակութային կենտրոնի ղեկավարն է: 1996թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար: Նույն թվականին նկարահանել է «Դիպուկահարը 2» արկածային մարտաֆիլմը (Ռուսաստան): 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար