
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ԳԵՎՈՐԳ ՉԵՓՉՅԱՆ

25 սեպտեմբեր, 1927 - 12 հունվար, 2016
Ծնվել է Դոնի Ռոստովում: 1944-48թթ սովորել է Երևանի նորաբաց թատերական ինստիտուտում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1948թ-ից աշխատել Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: 1954թ., Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Խաղացել է բազում դերեր մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), «Քաոս» (Արշակ), Ա.Կրոնինի «Բրոուդիի ամրոցը» (Մետ), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Պարիս), Ֆ.Դոստոևսկու «Ապուշ» (Գանյա), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Գլումով), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Երկաթ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Երվանդ), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Վարժապետ), Ն.Զարյանի «Հացավան» (Աղաս), Պ.Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» (Լեմբերգ) և այլն: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «01-99», «Նվագախմբի տղաները», «Արշակ», «Ոսկե ցլիկ», «Մոսֆիլմ» կինոստուդիայի «Սաննիկովի երկիրը», «Коней на переправе не меняют», «Լենֆիլմ» կինոստուդիայի «Ոսկե ական», «Սվեռլովֆիլմ» կինոստուդիայի «Դեղն ընդդեմ վախի» և այլ գեղարվեստական ֆիլմերում: Կերտել է բազում դերեր հեռուստաթատրոնում: 1996թ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավաժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: Արժանացել է մի շարք պարգևների և պրոֆեսորի կոչման: Բազմիցս ներկայացրել է հայ թատրոնը և մշակույթը արտասահմանյան տարբեր երկրներում: Հեղինակել և տպագրել է 2 գիրք` նվիրված իր ուսուցիչ Վարդան Աճեմյանին` «Արվեստը` բարեկամության կամուրջ» և «Ռեժիսորը` կարոտը սրտում»: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: