Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ՉԵՊՉՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 15-ին, Երևանում: Դերասան Գևորգ Չեպչյանի որդին է: 1982-86թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտոուտի դերասանական բաժնում: 1986թ-ից աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում` որպես դերասան: 1988թ-ից, Հրաչյա Ղափլանյանի հրավերով, տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ աշխատում է առ այսօր: Խաղացել է Պ.Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» (Մեհմեդ Նուրի), «Արշակ Թագավոր» (Մերուժան Արծրունի), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Էնվեր փաշա), Բ.Բրեխտի «Կովկասե կավճե շրջան» (Գոգի) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Խաչմերուկ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Փեսացուն կրկեսից», ամերիկյան «Here» գեղարվեստական ֆիլմերում: 2006թ-ից նկարահանվել է «Որոգայթ», «Դժբախտ երջանկություն», «Ժառանգներ», «Հատուցում», «Եղբայրներ» և այլ հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար