Մինաս Բժշկյան

Բանասեր, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ

Խաչատուր Աբովյան

Արձակագիր, բանաստեղծ

Աստղիկ Աղասյան

Բեմադրիչ, դերասանուհի

Գուրգեն Բալասանյան

Կինոռեժիսոր

Զվարթ Ղուկասյան

Գրականագետ, արձակագիր

Անդրանիկ Հովսեփյան

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Թումանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վազգեն Մնացականյան

Գրականագետ, գրաքննադատ

Անրի Վեռնոյ

Կինոռեժիսոր

Գրիգոր Գուրզադյան

Աստղագետ, ֆիզիկոս, գրող, գեղանկարիչ

Սմբատ Ավագյան

Բանասեր, լրագրող

Սարո Կալենց

Գեղանկարիչ, դիզայներ

Արթուր Բարանով

Բալետի արտիստ

Թայմ Րիփորթ

Ջազ խումբ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան միջնակարգ դպրոցը: 1953-54թթ, որպես օպերատորի օգնական, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի, ապա` Արմեն Գուլակյանի արվեստանոցներում: Առաջին անգամ բեմ է դուրս եկել 1955թ.` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ.Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: 1955-67թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1967թ. տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: 1969-96թթ խաղացել է Մոսկվայի Վ.Մայակովսկու անվան թատրոնում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Թ.Ուիլյամսի «Ցանկությունների տրամվայ» (Սթենլի Կովալսկի), «Կատուն շիկացած տանիքում» (Մեծ Պա), Է.Ռադինսկու «Զրույցներ Սոկրատի հետ» (Սոկրատ), Մ.Բուլգակովի «Վազք» (Գեներալ Խլուդով), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Ռիչարդ), Մ.Գորկու «Հատակում» (Դերասան) և այլն: 1996թ-ից շարունակել է ելույթներ ունենալ այլ թատրոնների բեմերում և անտրեպրիզային (մասնավոր) բեմադրություններում: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում և կադրից այն կողմ մարմնավորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի բազմաթիվ մուլտհերոսների: 1979թ. Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում: 1981թ. նկարահանվել է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ֆիլմում: 1991-96թթ դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրաֆիայի համալսարանում: 1996թ-ից ղեկավարում Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նկարահանվել է ավելի քան 250 գեղարվեստական և հեռուստաֆիլմերում: Գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Խաղացած ֆիլմերից են` «Փլուզում» (1960թ), «Բարև, ես եմ» (1965թ), «Եռանկյունի» (1967թ), «Տղամարդիկ» (1973թ), «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» (1975թ), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975թ), «Արևիկ» (1978թ), «Հուսո աստղ» (1978թ), «Գիքոր» (1982թ), «Ալի Բաբան և 40 ավազակները» (1983թ), «Օտար խաղեր» (1986թ), «Մենավոր ընկուզենի» (1987թ), «Մոսկովյան արձակուրդներ» (1995թ), «Ռևիզորը» (1996թ), «Մարգո թագուհի» (1997թ), «Մեր բակը 2» (1998թ), «Իմ հիասքանչ դայակը» (2004թ), «Երեք հրացանակիրներ» (2004թ), «Ռուդ և Սեմ» (2007թ), «Լավագույն ֆիլմ» (2008թ), «Եռյակը» (2010թ), «12 ամիս» (2013թ), «Գլխավոր կոստրուկտոր» (2014թ), «Չայկա բոցմանը» (2014թ), «Թելի և Թոլի» (2015թ), «Վերջին ենիչերները» (2015թ) և այլն: 1975թ. «Եռանկյունի» ֆիլմի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է մի շարք կառավարական շքանշաններով: 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1973թ.` Ռուսաստանի, 1977թ.` Հայաստանի, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2013թ.` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 1999թ. ԱՄՆ-ի կառավարության քվոտայով ստացել է «Գրին-քարտ»` մշակույթի ականավոր գործիչների համար և յոթսենյականոց բնակարանը Ամերիկայում նրան է նվիրել երկրպագուն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար