Սանդալ

Արձակագիր

Երուխան

Արձակագիր, թարգմանիչ

Վարդգես Թաթիկյան

Բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող

Մկրտիչ Ջանան

Դերասան, դրամատուրգ

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Օֆելյա Վարդանյան

Գեղանկարչուհի

Վազգեն Սաֆարյան

Գրականագետ

Պարույր Հայրիկյան

Գրող, երգահան, պետական գործիչ

Քրիստինե Սահակյան

Օպերային երգչուհի

Նունե Սիրավյան

Գեղանկարչուհի, թատերագետ

Լիլու

Երգչուհի

 

 

 

 

ՆԱՐԵԿ ՀԱՅԿԱԶՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1984թ. մայիսի 30-ին, Երևանում: Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի ամուսինն է: 2000թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2006թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Մուրացանի «Ռուզան» (Ներսեհ), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Ապոլոն), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Արքայազն), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Բարթիկ), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Արտաշես Օթարյան), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Անգուս), «Ռիչարդ Երրորդ» (Յորքի դուքս), «Ջոն արքա» (Արթուր), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Կարլ), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Բաբիկ), «Ոտքի, դատարանն է գալիս» (Դատավոր), Ն.Բաերի «Դեպք մետրոյում» (Ֆերոնե), Ֆ.Վալիեխոյի «Գոյա» (Թագավոր) և այլն: Նկարահանվել է «Հանուն սիրո» (2009-11թթ), «Քաղցր կյանք» (2011-12թթ), «Հրեշտակների դպրոց» (2013թ.), «Կյանքի կարուսել» (2014թ.), «Երեք կյանք» (2014թ.), «Ամնեզիա» (2015թ.) հեռուստասերիալներում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասան»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար