Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 24-ին, Բաքվում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցը: 2007թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: 2008թ. «Գիսանե» ներբուհական փառատոնում, «Երիտասարդություն մեկ գիշերով» ներկայացման մեջ Կոշեյ անմահի դերով, արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Ա.Չուբարովայի «Երիտասարդություն մեկ գիշերով» (Կոշչեյ Անմահ), Կ.Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ» (Կալաֆ), Մ.Բուլգակովի «Իվան Վասիլևիչ» (Իվան Վասիլևիչ), Ա.Չեխովի «Անվայել առաջարկություն» (Լոմով), «Արջը» (Սմիրնով), «Հիվանդասենյակ համար 6» (Իվան Դմիտրիչ), «Чеховские простачки» (Մ.Եգորիչ), Ա.Պուշկինի «Մոցարտ և Սալյերի» (Սալիերի), Հ.Թումանյանի «Անուշ» (Սարո), «Սասունցի Դավիթ» (Ձենով Օհան), Վ.Գիբսոնի «Երկուսով ճոճանակին» (Ջերի Ռայան), Վ.Ալենի «Մահը թակում է դուռը» (Մահ), Ռ.Կունիի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» (Ժորժ Պիգդեն), Մ.Իշխանի «Կիլիկիո արքա» (Լևոն7-րդ), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Դուքս Օրսինո), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Միքայել), Բ.Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (Դոկտոր Նինկովիչ) և այլն: 2011թ. «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնում արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: 2011-14թթ աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես բեմադրող ռեժիսոր: 2013թ. բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մանկական երաժշտական ներկայացումը և Ա.Սարիբեկյանի «Թոմ և Ջերրի» մանկական մյուզիքլում հնդես է եկել որպես կոմպոզիտոր: Նույն թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ դերասան: 2014թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Նկարահանվել է «Գարեգին Նժդեհ» (2012թ.), «Մեր սրտի տնակը» (2013թ.), «Շտապ օգնություն 3D» (2013թ., 16 մաս), «Իմ փոքրիկ փեսացուն» (2014թ.) ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար