Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1959թ. ապրիլի 26-ին, Երևանում: Դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի որդին է: 1976թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1976-80թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1978թ-ից աշխատել է Երևանի Փոսի թատրոնում` որպես դերասան և երաժիշտ: Նույն թվականին Լենինգրադում դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր: 1980թ. մեկնել է Ավստրիա, ապա` Ֆրանսիա: 1980-82թթ աշխատել է Մարսելի, Փարիզի և այլ քաղաքների ջազ ակումբներում` որպես դաշնակահար: 1984թ. առաջին «Քաջ Նազար» երաժշտական կատակերգությունն է բեմադրել ֆրանսահայ համայնքում: 1985թ. Փարիզի օպերայում` Մուսորգսկու «Սալամբո» օպերային ներկայացման մեջ խաղացել է Մուսորգսկու դերը: 1989թ-ից հիմնել է «Բոհեմի թատերախումբ» միությունը և հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում: 1990թ. Երևանի Հ.Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը: 2007թ-ից տեղափոխել է Հայաստան: Որպես բեմադրիչ և դերակատար հանդես է եկել «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Մենք ենք, մեր ստերը», «Դոն Ժուան Ավիա», «Քաջ Նազար» ներկայացումներում: 2010թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար