Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1949թ. մայիսի 15-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1967-76թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում` որպես դերասան: 1976թ. աշխատել է Հայաստանի պետական էստրադայի «Ուրախ ժամ» համույթում՝ որպես մենակատար, «Ուրարտու» համույթում` որպես կոնֆերանսյե: 1977-78թթ երգել է «Ուրարտու» համույթում: 1979թ. աշխատել է «Հայհամերգ» միավորումում` որպես բեմադրող ռեժիսոր: Եղել է «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավարը: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում: Վաղ տարիքից աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, որի տարեմուտի գրեթե բոլոր երեկոներն անցել են նրա մասնակցությամբ: 1995-2005թթ դասավանդել է Երևանի ջագային-էստրադային քոլեջում: 2006թ. ստեղծել է հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիա: Հանդես է եկել Վ.Սահակյանի «Բարև, ես մնում եմ», «Մեր օրերի երգը», Լ.Մովսիսյանի «Տաշ Նազար», Ա.Քալանթարյանի «Ծիծաղի թևով» ներկայացումներում և շոու ծրագրերում, 2006թ-ից վարել է «Ծիծաղամարտ» հեղինակային հեռուստահաղորդումը: Նկարահանվել է «Քույրիկը Լոս Աևջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1997թ.), «Մեր բակը 3» (2005թ.) և այլ ֆիլմերում: Թողարկել է երգերի 1 ձայներիզ և անեկդոտների 12 տեսաերիզ: Արժանացել է Ոսկե (1969թ., 1972թ.), «Մովսես Խորենացի» (2001թ.), «Երևանի պատվավոր քաղաքացի» (2006թ.), «Գարեգին Նժդեհ» և «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական մրցույթի 1-ին (2001թ.), «Տասնամյակի լավագույն հումորիստ» (2006թ., 2007թ.) մրցանակների: 2005թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2014թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար