Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ

Դերասան, հաղորդավար

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: Դերասան Խորեն Աբրահամյանի և դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի թոռն է, դերասան Արսեն Լևոնյանի եղբայրը: Եղել է բալետի արտիստ Մերի Հովհաննիսյանի ամուսինը: 2000թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում: Դեռ մանկուց իր պապի հետ խաղացել է մի շարք ներկայացումներում` Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Խ.Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Հ.Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ.Գորինի «Քին» և այլն: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2001թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող: 2009թ-ից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը: Խաղացել է ավելի քան 20 ներկայացումներում: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մի վախեցիր» (2007թ.), «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Տաքսի, էլի լավ ա» (2009թ.), «Խաչագողի հիշատակարան» (2010թ.), «Համերկրացի» (կարճամետրաժ, 2010թ.), «Հինգ հարսնացու» (Մոսկվա, 2011թ.), «Poker.am» (2012թ.), «Գարեգին Նժդեհ» (2012թ.), «Անահիտ» (մուլտֆիլմ, 2014թ.), «Իմ սրտի տնակը» (2015թ.), «Եղնիկների կածանը» (2017թ., 20 մաս), «Փողոցի շները» (2018թ., 16 մաս) և այլն: 2011-13թթ եղել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրենը: 2009թ-ից աշխատել է «ATV» հեռուստաընկերություններում` որպես կրկնօրինակող: 2017թ-ից որպես դերասան աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակին` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար