Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆ

Դուդուկահար

Ծնվել է 1965թ. փետրվարի 12-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը: 1992թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ: 1980-92թթ եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992թ. ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը: Դուդուկի ասպարեզում արժանացել է մի շարք մրցանակների Հայաստանում և արտերկրում: 1990թ. Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին: 1991-92թթ Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխության ժամանակ, 1994-95թթ և 2002-03թթ ԱՄՆ-ում արժանացել է մրցանակների: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը: Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004թ.) հետ: Նրա կատարումներն օգտագործվել են արտասահմանյան մի շարք կինոնկարներում` Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլն: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Շվեյցարիա, Կանադա, Չինաստան, Հարավային Ամերիկայի երկրներ և այլուր: 1988թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2017թ.՝ ժողովրդական արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար