Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

Ղևոնդ Ալիշան

Բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ

Երվանդ Ոսկան

Քանդակագործ

Գրիգոր Չուբարյան

Իրավաբան, հրապարակախոս

Միքայել Արուտչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Մարիամ Մոճոռյան

Դերասանուհի

Լևոն Զորյան

Ճարտարապետ, գրող

Ադամ Բարրո

Օպերային երգիչ

Վահագն Հակոբյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ՊԱՊԱՅԱՆ

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Ծնվել է 1971թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆագոտի դասարանը: 1990-95թթ որպես ֆագոտահար աշխատել է Երևանի սիմֆոնիկ, 1995-2003թթ` Հայաստանի պետական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերում: 1996-97թթ և 1999-2000թթ «Ար» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Լուսնի հակառակ կողմը» հաղորդաշարը՝ նվիրված դասական և պրոգրեսիվ ռոք երաժշտական ուղղություներին: 2000-02թթ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում՝ որպես երաժշտական խմբագիր: 2002թ-ից «Շողակաթ» հեռուստաընկերության երաժշտական խմբագիրն է, նաև՝ երաժշտական հաղորդումների սցենարիստ ու ֆիլմերի թարգմանիչ: 1991-95թթ որպես ստեղծագործող և բաս-կիթառահար նվագել է «Dumbarton Oaks» արտ-ռոք խմբում, որի համահիմնադիրն է եղել: 2001թ. հիմնադրել է «Օկսենհեմ» պրոգրեսիվ-ռոք խումբը, որտեղ հանդես է գալիս որպես բաս-կիթառահար, հեղինակ և գործիքավորող: Գրել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեի մոնոներկայացման երաժշտությունը (ռեժիսոր՝ Դավիթ Մաթևոսյան, դերակատար՝ Աշոտ Ադամյան): Եղել է նաև Դավիթ Մաթևոսյանի «Թշնամիներ» ֆիլմի երաժշտության մշակման հեղինակն ու գործիքավորողը: 2013թ-ից Այբ դպրոցում դասավանդում է «Երաժշտական անսամբլ» և «Երաժշտության պատմություն»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար