Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆ

Երաժշտագետ, ջազմեն, պրոդյուսեր

15 մարտ, 1919 - 22 նոյեմբեր, 2017

Գևորգ Ավագյան

Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Եղել է ջութակահար Անահիտ Աճեմյանի ամուսինը: 1923թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1941թ. ավարտել է Յեյլի համալսարանի արվեստի ֆակուլտետը: Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ հանրաճանաչ երաժիշտների պրոդյուսերը: 1951-58թթ եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը: Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ: 1938թ. թողարկել է Բեննի Գուդմենի «Քարնեգի Հոլ» համերգասրահում տված մենահամերգի կենդանի ձայնագրությունը և աշխարհում առաջին LP ձայնապնակները: «Կոլումբիա ռեքորդս»-ում ձայնագրել է Լ.Արմսթրոնգի, Բ.Գուդմենի, Բ.Հեյլիի լավագույն ձայնասկավառակները: 1939թ. Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել և ղեկավարել է «Ավագյան Քո» ընկերությունը: Ընկերությունը ունի մասնաճյուղեր Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում: Մասնակցել է «Ստրավինսկի» (1959թ.), «Գիշերային աղջիկներ» (1960թ.), «Ամառային օրվա ջազ» (1960թ.) և այլ ֆիլմերի ստեղծման աշխատանքներին: 1957թ. դարձել է ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի նախագահության անդամ: Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից: 1961թ. արժանացել է «Գրեմմի» մրցանակի` «Լավագույն ալբոմ» անվանակարգում: 1962թ. կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում: 1998թ. այցելել է Հայաստան և մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին: 1984թ. արժանացել է Մալթայի Հանրապետության «Ասպետություն» կոչման, 1990թ.՝ ԽՍՀՄ Լենինի անվան շքանշանի, 2006թ.՝ «Django d’Or» ջազի միջազգային մրցանակի, 2008թ.՝ Ֆրանսիայի Արվեստի և գրականության մրցանակի, 2010թ.՝ National Endowments for the Arts AB Spellman Jazz Advocacy Award (ամենաբարձր ազգային կոչումը ջազի համար), 2011թ.՝ ASCAP ջազի հուշապատում՝ որպես ջազի կենդանի լեգենդ: Մահացել է Նյու Յորքում: