Ոսկան Երևանցի

Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի

Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան

Գեղանկարիչ

Իվան Ղալամյան

Ջութակահար

Կարպ Խաչվանքյան

Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան

Բեմանկարիչ

Հովիկ Վանյան

Դերասան

Մանե Սարինյան

Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՍՈՒՋՅԱՆ

Կիթառահար, ջազմեն

Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1968-73թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում: 1977թ. սկսել է երաժշտական գործունեությունը երևանյան բազմաթիվ վոկալ-գործիքային նվագախմբերում: 1979թ. մեկնել է Աշխաբադ և աշխատել «Փիրուզա» ֆոլկ-ջազ նվագախմբում, որտեղ դարձել է դափնեկիր: 1981թ. վերադարձել է Երևան և աշխատել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես մենակատար և երաժիշտ: Նվագախմբում 10-ամյա աշխատանքային տարիների ընթացքում ձայնագրել է գրեթե բոլոր հայ կոմպոզիտորների կիթառի գործերը: Մասնակցել է Երևանի ջազ քոլեջի ստեղծման աշխատանքներին, որտեղ 1981թ-ից դասավանդել է կիթառ: 1985թ. և 1987թ. դարձլ է երևանյան, 1986թ.` թբիլիսյան ջազ փառատոների դափնեկիր: Համագործակցել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հետ և մասնակցել վերջինիս թողարկած վերջին ձայնասկավառակների ձայնագրություններին: 1992թ-ից էլեկտրոկիթառ է դասավանդում Մոսկվայի էստրադային և ջազային արվեստի պետական երաժշտական ուսումնարանում: 2003թ-ից Գլինկայի անվան կոնսերվատորիայի ավագ դասախոս է: Հյուրախաղերով եղել է ավելի քան 30 երկրներում: «Մնոգոլիկայա գիտառա» համառուսական մրցույթ-փառատոնի կազմակերպիչն է, տնօրենը և ժյուրիի անդամ: 2010թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար