ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, ջազմեն

Ծնվել է 1938թ. ապրիլի 4-ին, Երևանում: Դիրիժոր, շեփորահար Ցոլակ Վարդազարյանի որդին է: 1944-56թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարանը, 1970թ.` Էդվարդ Միրզոյանի կոմպոզիտորական դասարանը: 1956-60թթ նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում: 1961-63թթ ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը: Նվագախմբեր է ձևավորել «Երևան նախագծին» և Երևանի պետական համալսարանին առընթեր: 1966-72թթ եղել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: 1971-74թթ դասավանդել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ֆակուլտետում: 1974-89թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը: 1994թ-ից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է: Հեղինակել է Սիմֆոնիա, «Նվիրում Բարտոկին» սիմֆոնիկ պոեմը, դաշնամուրի և նվագախմբի, ֆլեյտայի և նվագախմբի համար կոնցերտներ, կամերային-անսամբլային, երգչախմբային և վոկալ երկեր, մանկապատանեկան ստեղծագործություններ: Գրել է 5 մյուզիքլ, ավելի քան 140 թատերական պիեսների և շուրջ 40 ֆիլմերի երաժշտություններ, որոնցից են՝ «Բարև, ես եմ» (1965թ.), «Վերջին նետում» (1966թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Տեղն արևի տակ» (1975թ.), «Նորից եկավ ամառը» (1975թ.), «Ապրեցեք երկար» (1979թ.), «Մենավոր ընկուզենի» (1986թ.), «Կարոտ» (1990թ.) և այլն, մուլտֆիլմերից են` «Սխալ արտահայտություն» (1973թ.), «Սպորտ, սպորտ, սպորտ», «Պարտիա», «Շատ վտանգավոր արկածներ», ինչպես նաև վավերագրական ֆիլմերից` «Բյուրականի աստղադիտարան», «Ուսանողներ» և այլն: Նրա երաժշտական կոմպոզիցիաները կատարվել են Հայաստանի գործող նվագախմբերի, անսամբլների և մենակատարների կողմից: Ակտիվորեն աշխատել է «Հայհամերգի» էստրադային խմբերի հետ և 1990թ-ից հանդիսանում է Հայաստանի hանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն ու խորհրդատուն: Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում (1997թ-ից` պրոֆեսոր): 2007թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման: 2009թ-ից Երևան քաղաքի ավագանու անդամ է: 1990թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի, 2011թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար