Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՍԵՅՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասան

24 հուլիս, 1962 - 30 նոյեմբեր, 2020

Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: Եղել է գրող, դերասան Նապոլեոն Մկրտչյանի որդին: Միջնակարգ կրթությունն ստացել է Գորիսի թիվ 2 դպրոցում: 1981թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետ: 1985թ. նշանակվել է Կապանի շրջանի Եղվարդի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ: Անդամակցել է «Եղիցի լույս» գրական խմբին: 1988թ. աշխատանքի է ընդունվել Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում, որպես բեմադրական մասի վարիչ, ապա՝ 1996թ-ից որպես տեխնիկական ռեժիսոր: 1997-2020թթ աշխատել է թատրոնում որպես բարձր կարգի դերասան, զուգահեռ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում, որպես բեմական խոսքի դասախոս: 2007թ. նկարահանվել է «Երևան» ստուդիայի նկարահանած Արցախյան ազատամարտի մասին պատմող «Մի վախեցիր» ֆիլմում, որը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում: Նկարանահանվել է նաև Վ.Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հ.Համբարձումյանի «Միրհավ» ֆիլմերում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ «Բակունցի վերջին օրը» (Ակսել Բակունց, 1998թ.), «Կյորես» (Խաչ, 1999թ.), Հ.Պարոնյանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Տարոն, 2003թ.), «Գրինչի ամանորյա արկածները» (2018թ.), «Որբանոց» (2019թ.), «Ի զեն» (2019թ.) և այլն: Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի: 2017թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Մահացել է ՀՀ Գորիս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար