Գևորգ Շերենց

Բանահավաք, ազգագրագետ, բանաստեղծ

Գրիգոր Կոյլավ

Պետական գործիչ, հայագետ, իրավաբան

Մելքոն Քեպապչյան

Գեղանկարիչ

Գևորգ Կառվարենց

Բանաստեղծ

Լիլիա Տեր-Մինասյան

Գրականագետ, թարգմանիչ

Լոլա Խոմյանց

Երգչուհի

Արամ Նազարյան

Գեղանկարիչ

Արման Ղուկասյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՀԱՃՅԱՆ

Օպերային երգիչ

25 հունիս, 1971 - 6 հոկտեմբեր, 2020

Ծնվել է Լիբանանի Անջար քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» վարժարաններում: 1984թ. ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքը, որն ավարտել է 1984թ.: Հաճախել է Լիբանանին «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը: Որպես մեներգիչ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախմբերում: Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը: Մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Արցախում, Վիեննայում, Սլովինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Քուվեյթում, Կատարում, Իրանում և այլուր: 2005թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստանում, որտեղ էլ մինչև 2009թ. ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Որպես մեներգիչ հանդես է եկել Երևանի «Շարական» հնագույն երաժշտական անսամբլում՝ Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ: 2011թ. մասնակցելով Իտալիայի «International Competition of Opera Singers»-ին` դասվել է լավագույն տասնյակում և արժանացել պատվոգրի: Թողարկել է «Կոմիտասեան Երախայրիք», «Զքեզ Օրհնեմք», «Հայաստանը Երգերում» սկավառակները: 2020թ. մասնակցել է Արցախում տեղի ունեցող Հայ-ադրբեջանական պատերազմին: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի և նույն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի հետ զոհվել է Մատաղիսում՝ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի ազատագրման ժամանակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար