Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին, Ստամբուլում: 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում (Ժ.Ֆուռնեի դիրիժորական դասարան): Ստացել է նաև տեխնիկական կրթություն (քիմիկոս ինժեներ): 1944-51թթ ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947թ եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1957-61թթ` իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-61թթ` օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961թ. տեղափոխվել է Երևան և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1962թ. դիրիժորի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-87թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1975թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Դասական և ժամանակակից խմբերգային արվեստի քաջագիտակ լինելով, ի հայտ է բերել ինքնատիպ գեղարվեստական մտածողություն, նուրբ երաժշտականություն, արտիստիզմ, կատարողական բարձր վարպետություն: Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստեղծել է բազմազան ու հարուստ երկացանկ` ավելի քան 800 ստեղծագործություն` հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հազար համերգներով, ստացել ակադեմիական (1969թ.), վաստակավոր (1975թ.) կոչումներ: Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիո, Մոսկվայի Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոններ և այլն): Հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկեր («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումներ: Հեղինակել է նաև վոկալ-սիմֆոնիկ երկեր: Եղել է Հայաստանի 9-րդ, ԽՍՀՄ 10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Էկոլոգիական (2001թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008թ.), Բնության և հասարակության (2009թ.) միջազգային ակադեմիաների անդամ է: 1970թ. արժանացել է ՀՀ, 1975թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1980թ.` ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն», 1992թ.` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», 1999թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների, 2009թ.` Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների: 1967թ. արժանացել է Հայաստանի, 1978թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման:

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար