ՀԱՐՐԻ ԴԱՎԻԴՅԱՆ

Դաշնակահար, ջազմեն, երգիչ

Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, Ռումինիայի Կոնստանտա քաղաքում: Ավարտել է Բուխարեստի Երաժշտական ակադեմիան: 1978թ-ից ճանաչում է ձեռք բերել, երբ հիմնադրել է ջազ ակումբ և մինչև 1987թ. զբաղվել է ազատ-ջազի, բլյուզի, էթնո-ջազի և աշխարհահռչակ ջազմենների գործերի ձայնագրություններով ու տարածումով: Համագործակցել է ռումինական «Օրիենտ Էքսպրես» յոթնյակի և Սևծովյան նվագախմբի հետ: Ելութներ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ ջազ երաժիշտների հետ՝ Ալեքսանդր Բալանեսկու, Ջոն Ռադականու, Հաննո Հոֆեր, Իվո Պապասով և այլք: Հաճախ հանդես է եկել ռումինացի դաշնակահար և պերկուսիոնիստ Կորնելիու Սթրոյի հետ: Համերգների ժամանակ բացի դաշնամուր նվագելուց, նաև երգերի կատարողն է եղել: Թողարկել է «Open End» (1984թ., Շտուտգարտ, Հ.Կումֆի հետ), «Horizons» (1985թ., Լոնդոն), «Transylvanian Suite» (1986թ., Լոնդոն), «East-West Creativ Combinations» (1988թ., Բուխարեստ), «The Creation» (1991թ., Բուխարեստ), «There's Always a Hope» (1993թ., Սոֆիա), «Black Sea Orchestra» (1998թ., Աթենք), «Axis Mundi» (1999թ., Բուխարեստ) ջազային ձայնասկավառակները: Մասնակցել է բազմաթիվ միջազգային ջազ-փառատոների Ռումինիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Հայաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար