Գրիգորի Վերմիշև

Արձակագիր

Գրիգոր Հակոբյան

Գրականագետ, բանաստեղծ

Գրիգոր Պետիկյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Կարայան

Արձակագիր, բանաստեղծ, առակագիր

Կարինե Սարգսյան

Հաղորդավար

Արմեն Խոջոյան

Գեղանկարիչ

Արթուր Բաբաջանյան

Բալետի արտիստ

Անուշ Նիկողոսյան

Ջութակահար

Արթուր Գևորգյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 2002թ. դեկտեմբերի 6-ին, Երևանում: Բալետի արտիստներ Անդրանիկ Սարգսյանի որդին է, Գրիշա Սարգսյանի եղբայրը: 2009-12թթ սովորել է Երևանի Ֆ.Նանսենի անվան թիվ 150 միջնակարգ դպրոցում: 2012թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին: Մշտապես մասնակցել է ուսումնարանում կազմակերպված հաշվետու համերգներին և միջոցառումներին: 2017թ-ից մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների և արժանացել է առաջատար մրցանակների: 2019թ. մասնակցել է Վրաստանում կայացած Վ.Չաբուկյանի անվան 6-րդ պարի միջազգային մրցույթին և ժամանակակից պարի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին: Նույն թվականին Չինաստանում մասնակցել է «GIDC» պարային մրջազգային մրցույթին և արժանացել է երկրորդ մրցանակին: 2020թ. մասնակցել է Ալեքսանդր Գոդունովի անվան և «World Super Star» պարային միջազգային մրցույթներին և արժանացել է Գրան Պրի մրցանակների: Նույն թվականին Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է «Անահիտ» ոսկե մեդալով: 2021թ. «First Star in Mexico, Tokyo-2021» և Ռուդոլֆ Նուրիևի անվան միջազգային մրցույթներում արժանացել է Գրան Պրի մրցանակների, իսկ Տոկիոյի և Լեհաստանի պարային միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակների: 2021թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: Նույն թվականին մասնակցել է Բելոռուսի Գոմել քաղաքում կայացած պարի միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել Գրան Պրի մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար