Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան

Գրող, լրագրող, գեղանկարիչ

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՆՏՈՆԻՈ ԴՈՆԱԹԵԼ

Շեփորահար

Ծնվել է 2004թ. օգոստոսի 4-ին, Նյու Յորքում: Հորական կողմից ամերիկացի է, մորական կողմից՝ հայ: Վաղ հասակից տեղափոխվել է Երևան: 2010թ-ից սովորում է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2011թ-ից զուգահեռ սովորում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնում, 2014թ-ից նվագում է նույն դպրոցի ջազային նվագախմբում: Երկու տարի ուսանել է նաև Երևանի «Այբ» կրթահամալիրում: 7 տարեկան հասակից նվագում է շեփոր: 2016թ. մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: 2018թ. Թբիլիսիում, իսկ 2019թ. Վորոնեժում մասնակցել է երաժշտական մրցույթ-փառատոների և արժանացել 3-րդ մրցանակի: 2019թ. նախաձեռնել և կազմակերպել է «Orange Night» խորագիրը կրող համերգ-ցուցահանդեսը: Մասնակցել է մի շարք երաժշտական նախագծերի, համերգային շրջագայություններով եղել ՀՀ տարբեր քաղաքներում: 2020թ-ից աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես շեփորահար: Նույն թվականին թատրոնի նորաստեղծ նվագախմբի հետ նվագել է Էլվինա Մակարյանի 70-ամյա հոբելյանին նվիրված «Էլվինա 70» համերգին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար