
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՄԻԼԵՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Ծնվել է 1986թ. նոյեմբերի 2-ին, Երևանում։ 1993-2003թթ հաճախել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց: 2003-07թթ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «դիվանագիտություն» բաժնում և ստացել բակալավրի աստիճան: 2007-10թթ սովորել է նույն բուհի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի աստիճան՝ որպես հոգեբան: Վաղ հասակից երգել է: Եղել է Նադեժդա Սարգսյանի ղեկավարած «Փոքրիկ հայեր» խմբի մեներգչուհի, մասնակցել է «Դո-ռե-մի» մանկապատանեկան մրցույթին և այս կազմով հանդես եկել տարբեր հեղինակավոր երաժշտական նախագծերում, ունեցել համերգային շրջագայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: 2000-04թթ գործունեությունը շարունակել է Հայաստանի երգի պետական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 2003թ. «Կռունկ» երգի փառատոնում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին: 2011թ-ից որպես արտիստ աշխատում է Հայաստանի երգի պետական թատրոնում: Տարբեր դերերով և կատարումներով հանդես է եկել Արթուր Գրիգորյանի հեղինակած «Սերունդներ», «Կոմիտաս, եկել եմ» «Գույներ», «Կախարդական դաշնամուր», Մ.Գրիգորյանի «Չար, թե՞ բարի», «Հեքիաթ», «Ամանորյա հեքիաթ» մյուզիքլներում, մի շարք համերգային և հեռուստատեսային նախագծերում, համագործակցել տարբեր երաժշտական ծմբերի ու կատարողների հետ: Հյուրախաղերով հանդես է եկել ՀՀ քաղաքներում, Արցախում, Ռուսաստանում, Իրանում, Հունաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում: 2017թ-ից աշխատում է նաև Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիայում՝ որպես երաժշտական ոճաբան: