ՎԵՐՈՆԻԿԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ

Դերասանուհի

Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 19-ին, Մոսկվայում։ 1988-2000թթ կրկեսում աշխատել է որպես մարմնամարզուհի։ 2003թ. ավարտել է Շչեպկինի թատերական ուսումնարանին կից գործող թատերական դպրոցը։ 2003-04թթ աշխատել է Մարզային կամերային թատրոնում։ 2004-08թթ հեռակա կարգով սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանառեժիսորական բաժնում՝ ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Բելյակովիչի դասարանում։ 2005թ-ից որպես դերասանուհի աշխատում է «Հարավ-արևմուտքում» թատրոնում։ Կատարում է նաև ֆիլմերի հնչյունավորում։ Խաղացել է «Էլլիի օրագիրը/Զմրուխտե քաղաքը» (Էլլի), «Խաղացողները» (Նավիի ընկերուհի), «Մակբեթ» (Մակդուֆի դուստր), «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Անսանձի սանձահարումը» (Բիանկա), «Փոքր կախարդը» (Մակո), «Շները» (Կրոշկա), «Ամառային գիշերվա երազ» (Փերի) և այլ ներկայացումներում։ Նկարահանվել է «Երեք քույր» (1994թ.), «Մաշան և կենդանիները» (1995թ.), «Կլուբնիչկա սրճարան» (1996թ.), «Վատ բնավորությամբ խուզարկուն» (2001թ.), «Օրենք և կարգուկանոն» (2010թ.), «Խոսում է ոստիկանությունը» (2011թ.) և այլ ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար