
Հովսեփ Վարդանյան
Գրող, պատմաբան

Փառնակես
Դրամատուրգ

Ահարոն Ստեփանյան
Լրագրող, հրապարակախոս

Գրեգոր Ասլան
Դերասան

Այծեմնիկ Զարդարյան
Քանդակագործ

Աղասի Բադալյան
Դերասան

Արթուր Փինաջյան
Գեղանկարիչ

Շավիղ Գրիգորյան
Արձակագիր, գրականագետ

Արա Հարությունյան
Քանդակագործ

Ռաֆիկ Բոշյան
Ճարտարապետ

Վերա Ասլանյան
Թարգմանիչ

Կարո Մկրտչյան
Գեղանկարիչ

Արմեն Շեկոյան
Բանաստեղծ, արձակագիր

Գագիկ Ռոստոմյան
Դերասան

Սոնա Հովհաննիսյան
Դիրիժոր

Առնո Խայաջանյան
Կինոռեժիսոր
ԿԱՏՈՒՆԵՐ

Վահագն Հայրապետյան` ստեղնաշար
Էդգար Սահակյան` բաս կիթառ
Տիգրան Սուչյան` շեփոր
Նորայր Քարտաշյան` դուդուկ, զուռնա
Դավիթ Մինասյան` տրոմբոն
Արթուր Գրիգորյան` սաքսոֆոն
Արման Ջալալյան` հարվածային
Հիմնադրվել է 2004թ., «Վահագն Հայրապետյան և կատուներ» անվամբ: Խմբի սկզբնական կազմը` Վահագն Հայրապետյան (ստեղնաշար), Տիգրան Սուչյան (շեփոր), Դավիթ Նալչաջյան (ալտ սաքսոֆոն), Արտյոմ Մանուկյան (բաս, թավջութակ), Տիգրան Սանոյան (հարվածային): Ավելի ուշ խմբին է միացել Աշոտ Հարությունյանը (տրոմբոն), այնուհետև` զանազան փողային ֆոլկլյոր և պերկուսիոն գործիքների կատարող Նորայր Քարտաշյանը: Վերջինիս գալստյան հետ անսամբլում զգալիորեն ավելացավ օրիենտալ հնչողությունը: 2006թ. Տիգրան Սանոյանի փոխարեն հարվածային գործիքները ներկայացնում է Արման Ջալալյանը: Խումբը կատարում է միայն օրիգինալ կոմպոզիցիաներ: Երաժշտությունն առանձնանում է 70-ականների ջազ ռոքի, 80-ականների ֆյուժնի, հայկական ռիթմի ու մեղեդայնության միահյուսմամբ: 2005-06թթ ելույթ է ունեցել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից կազմակերպված «Jazz Appreciation Month» ջազ փառատոների ժամանակ, մասնակցել է Երևանում կայացած ավանգարդ ֆոլկ-երաժշտության առաջին և երկրորդ միջազգային, ինչպես նաև` «Երևան 2006» երրորդ միջազգային ջազ փառատոներին, բազմաթիվ համերգների ու փառատոների Հայաստանում և արտերկրում: 2008թ. Մոսկվայում կայացած ջազ մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի` «Էթնո-ջազ» անվանակարգում: 2009թ. խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Խմբի նոր տրոմբոնահար է դարձել Դավիթ Մինասյանը, սաքսոֆոնահար` Արթուր Գրիգորյանը: 2010թ. խումբը լքել է բասիստ և թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, ում փոխարինել է Էդգար Սահակյանը: Խումբը թողարկել է «Նորեվան» (2007թ.) և «Red Sun» (2009թ.) ձայնասկավառակները: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ջազ նախագիծ» մրցանակին: